1in.am-ը գրում է.
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հետաքննում է հրդեհի ծագման պատճառները, որը բռնկվել է Նոր Հարավային Ուելս նահանգի Լիտոու քաղաքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունում կասկածներ ունեն, որ հրդեհի պատճառը զորավարժությունների ժամանակ այդ շրջանում իրականացված պայթյունն է:
Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 300 քառ.կմ:
Նահանգի հրշեջ ծառայության տվյալներով՝ ներկայում տարածքում հրդեհի 83 օջախ դեռ մարված չէ, դրանցից 19-ն են վերահսկվող:
Հրդեհը արդեն ոչնչացրել է մոտ 2 հարյուր տուն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_223549.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել