Իտալական իշխանությունները Մարադոնայից պահանջում են փակել պարտքերըPanorama.am-ը գրում է.

Իտալական իշխանությունները սպառնում են սառեցնել Դիեգո Մարադոնայի ֆինանսական ակտիվներն այդ երկրում, եթե չվճարի պարտքերը հարկային մարմիններին: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հարկային մարմինների ներկայացուցիչները Մարադոնային այդ մասին տեղեկացրել են Հռոմի հյուրանոցներից մեկում: Արգենտինացի նախկին ֆուտբոլիստն Իտալիայի մայրաքաղաք էր ժամանել` հետևելու երկրի առաջնության «Ռոմա»-«Նապոլի» հանդիպմանը, որն ավարտվեց հռոմեական թիմի հաղթանակով` 2:0 հաշվով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել