Աստղագետներին հաջողվել է նշմարել 25000 լուսնային տարիների հեռավորության վրա գտնվող էքսոմոլորակ (արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակ): Այն հայտնի է ոչ միայն իր դիրքի, այլև մոլորակի բուն էության շնորհիվ: Այն իր աստղի բնակելի գոտում է գտնվում` մի գոտի, որտեղ հնարավոր է հեղուկ ջրի առկայությունը:

Այս մոլորակը նշմարվել է «միկրոոսպնյակավորում» կոչվող էֆեկտի կիրառման շնորհիվ: Սա տեղի է ունենում, երբ մի աստղը անցնում է մեկ այլ աստղի առջևով: Ավելի մոտ գտնվող աստղի ձգողականությունը թեքում է ավելի հեռավոր աստղի լույսի ուղղությունը ոսպնյակի պես, ինչը հնարավորություն է ընձեռում տիեզերագնացներին ավելի լավ գնահատել հեռավոր աստղի լուսային կորագիծը` դրա հատկությունների մասին տեղեկանալու համար: Աստղագետների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տվել, որ էքսոմոլորակը պտտվում է իր աստղից 1.1 աստղագիտական միավոր հեռավորության վրա: Այս աստղն արեգակից դույզն ինչ ավելի փոքր և ավելի սառն է: Այստեղ հեղուկ վիճակում ջրի առկայությունը հնարավոր է: 1 աստղագիտական միավորը երկիր մոլորակից մինչև արեգակ ընկած հեռավորությունն է, ուստի այս համակարգը նման է մերին, սակայն կա մի առանցքային տարբերություն. այս մոլորակը գազային հսկա մոլորակ է, որն իր չափերով 4 անգամ գերազանցում է Յուպիտերին: Այսպիսի մոլորակի վրա կյանքը հնարավոր չէ, սակայն հնարավոր է, որ այս հսկա մոլորակի շուրջ պտտվեն արբանյակներ, որոնց կլիմայական պայմանները բավականին բարեխառն են: Այս հայտնագործությունը ցույց է տալիս, թե որքան է զարգացել նոր մոլորակներ հայտնաբերելու համար կիրառվող տեխնոլոգիան:



