Արամ Գրիգորյան. Այն վիճակը, որ մենք այսօր ունենք, քաղաքային տրանսպորտի ոչ արդյունավետ կառավարման արդյունք էPanorama.am-ը գրում է.

«Երևանում ուղևորափոխադրումների վարձի բարձրացումներից հետո էլ ունենալու ենք նույն վիճակն, ինչ այսօր: Ոչինչ չի փոխվելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Հասարակական պաշտպաններ» ՀԿ նախագահ Արամ Գրիգորյանը: 

Նա նշեց, որ քաղաքապետարանի ներկայացրած վերջին հաշվարկ-հիմնավորմամբ ուղևորափոխադրման վարձի ինքնարժեքը 153 դրամ է, այսինքն` ամեն ինչ անում են, որ պահպանեն 150 դրամը: «Այն վիճակը, որ մենք ունենք այսօր, քաղաքային տրանսպորտի ոչ արդյունավետ կառավարման արդյունք է: Եթե կառավարման արդյունավետությունը բարձրանա, հարյուր դրամով կարող ենք ունենալ որակյալ ուղևորափոխադրում»,- ասաց Ա. Գրիգորյանը: 

Նա նաև քաղաքապետարանին առաջարկեց, որ հաշվարկ կատարեն այն ընկերությունների համար, որոնք գտնվում են իրենց ենթակայության տակ («Երևանտրանս» ՓԲԸ-ն և «Ավտոբուս» ՓԲԸ ), իսկ մնացած ընկերություններին թողնել բաց: Ա. Գրիգորյանը համոզված է, որ այս ընկերությունների սահմանած սակագինն ավելի ցածր կլինի, քան քաղաքապետարանի սահմանածը: Նրա խոսքով, քաղաքապետարանը պետք է շահագրգիռ կողմ չլինի, այլ լսի տնտեսվարողներին ու քաղաքացիներին, մինչդեռ հենց քաղաքապետարանն է «կպած», որ տրանսպորտի սակագինը բարձրանա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել