Emedia.am-ը գրում է.

Այն մասին, որ Avatar ֆիլմի երեք շարունակություններն արդեն սցենարիստներ ունեն, Ջեյմս Քեմերոնը հասարակայնությանը հայտնել էր դեռ օգոստոսի սկզբին, և դա որոշակի հույսեր էր առաջացնում, որ նկարահանման պրոցեսի մեկնարկը յոթ սարերի հետևում չէ: Սակայն դերասան Սեմ Ուորթինգթոնը, ով պատրաստվում է վերադառնալ Պանդորա, որոշել է սառը ջուր լցնել երկրպագուների գլխին:

Ավստրալական Nova 96.9 ռադիոկայանին տված հարցազրույցում Սեմը հայտնել է, որ սցենարը դեռ մշակվում է և մեկնակը նկարահանման չի տրվի առնվազն ևս մեկ տարի. Քեմերոնը կանցնի գործի 2014թ-ի հոկտեմբերին:

«Մենք կսկսենք մեկ տարի հետո՝ ճիշտ այս ժամանակ: Ու կնկարահանենք միանգամից երկրորդ, երրորդ ու չորրորդ ֆիլմերը: Բոլոր երեք մասերի նկարահանումները պետք է պետք է ավարտվեն մեկ տարվա ընթացքում»,- ասել է Ուորթինգթոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել