Ես չեմ հասկանում /դե ո՞ նց հասկանամ/ Ն. Ծատուրյանի նման պահվածքը, առավել ևս չեմ հասկանում /դե ո՞ նց հասկանամ/ Գերաշնորհ տեր Միաքայել եպիսկոպոս Աջապանյանի նման վերաբերմունքը:
Որտե՞ ղ է տարբերությունը հոգևորականի և մտավորականի:
Ախր Գերաշնորհ ջան, Ու՞Ր ԿՈՐԱՎ ՁԵՐ ՔԱՐՈԶԱԾ ՍԵՐԸ, ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԵՐԸ
Ախր Եպիսկոպոս ջան, ինչո՞ւ եք բարկանում, թե <<Ինքն այլեւս բարոյական դիակ է, դիակի դեմ պե՞տք է պայքարել: Դուք «մտավորականի» նման կերպա՞ր եք երազում: Դա՞ է մտավորականի ձեր իդեալը: Նույն հաջողությամբ ես էլ կարող եմ իրեն պարզապես «վիժվածք» անվանել>>: Ախր տիար Աջապանյան, որպես գաղտնիք Ձեզ ասեմ, որ մենք հոգևորականի նման կերպար էլ չեինք անրջել:
Հիմա էլ շարունակում եք, թե <<Բոլորիս է վիրավորել, ինձ է վիրավորել: Ես կաթողիկոսի աջն եմ համբուրում, ուրեմն ես սատանայապա՞շտ եմ>>: Փաստորեն Ձեզ է վիրավորել ՆԻԿՈԼԱՅ Ծատուրյանը, որ այդպես ջղայնացել եք: Ինչ լավ է, որ Դուք էլ իմ նման Հայոց հողը չեք համբուրում, թե չէ ինչ կլիներ վրան քայլողների վիճակը / կամ Ձեր բարկության չափը/:
Խաղաղվեք ՍԻՐԵԼԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ, թե չե ակամայից սկսում եք պատերազմ հրահրել մտավորականների և հոգևորականների միջև.
Զի թե ինչ եք ասում-<<Ազգի մեծ մասը սատանայապա՞շտ է: Չափը վերջապես որտե՞ղ է: / հե հեյ, կարծես բացականչում եք/ Եւ ուր են այդ նույն կաթողիկոսից շքանշաններ ստացած «մտավորականները»: Ինչո՞ւ են թաքնվել: Իրենք գո՞հ են իրենց կոլեգայի այս լկտի պահվածքից>>:
ՍԻՐԵԼԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ չմտածեք Ձեզ դաս եմ տալիս, ուղակի խաղաղվեք մի քիչ /համոզված եմ ԱՂՈԹՔԸ ԿՕԳՆԻ/ և լսելի կլինի Տիրոջ ձայնը. -Ամէն բանէ վեր ձեր հանդարտութիւնը պահեցէք, տակնուվրայ մի ըլլաք: Ազատագրէք դուք զձեզ ձեր եսէն, եւ ամէն ինչ լաւ կ`ընթանայ:
Անպայման Տերը կհորդորի Ձեզ,- Դուն պետք է օգնես ուրիշները փրկելու: Երբեք թոյլ մի տար, որ անցնի օր մը առանց երկարելու Սիրոյ ձեռք մը քու տունէդ դուրս մէկու մընօթով մը, նամակով մը, այցելությամբ, որեւէ կերպ օգնությամբ: Մերժէ ընկճվիլ. մերժէ վերելքիդ արգելքները: Սիրէ և խնդա, ու թեթեւացիր: Ու դուն քու թեթեւացումովդ պիտի դառնաս օգնես ուրիշի մը, որ բեռնավոր է, եւ որուն վրայ կճնշէ իր բեռը:
ՍԻՐԵԼԻ ՍՐԲԱԶԱՆ ՄԱՐԴ մի բան էլ.
Չգիտեմ, թե էլ ինչ մեծագույն կասկածներ ունեք, բայց կասկածի տակ դնել որեւէ հայի ինքնությունը, ով ժառանգը չէ Հայ Առաքելական եկեղեցու, Ստիպված եմ Ձեզ սևեռել այն տարրական ճշմարտության վրա, որ ծնողն է ժառանգ ծնում, և ոչ թե հակառակը: Այնպես որ հիշեք Հայ առաքելական եկեղեցին չի ծնել հայ ազգին, այլ հակառակը: Զի թե ինչ է ստացվում. մինչև 301 թվ. հայեր չեն եղել, և ծովից ծով Հայաստանում ապրողները Տիգրան Մեծից սկսած հայեր չէին: ?
Խաղաղվեք ՍԻՐԵԼԻ ԳԵՐԱՇՆՈՐՀ, թե չէ հիմա էլ ակամայից պատերազմ եք հրահրում հայերի միջև:
ՍԵՐՆ Է պակասել, ՍԵՐԸ
Մեր ԱՐԱՐԻՉ ՀԱՅՐԸ կարծեմ այսպես է ասում. Ինչու քո աչքի մեջի գերանը չես տեսնում, ուրիշի աչքի փուշն ես մատնացույց անում:
ՍԻՐԵԼԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ Ձեր և Ձեր համեղբայրների /կոլեգաների/ նման պահվածքով է, որ Հայերս խռովում ենք մեր եկեղեցուց: Սթափվեք ՍԻՐԵԼԻ ՀՈԳԵւՈՐԱԿԱՆՆԵՐ ախր զոռով /շանտաժով/ Հայերիս չեք համախմբի մեր եկեղեցու շուրջ: Մաքրվեք ներսից /սրա մասին շուտով առիթ կստեղծենք խոսելու/: Խնդրում եմ: Մաքրեք Հորս տունը: Սիրով ու իմաստությամբ լցվեք:
ՃՇՄԱՐԻՏ ՍԻՐՈՎ:
Ճշմարիտ սերը մի հրեշտակ է երկնքից իջած,
Նա ստրուկներին արքա է դարձնում, արքային`Աստված:
Ես աղոթում եմ ձեզ համար:
Կից նյութն` այստեղ



