1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում կաթոլիկ միանձնուհուն մեղադրել են Վաշինգտոնում՝ վանքի տարածքում, նորածին որդուն սպանելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Սոսեֆինա Ամոան կգտնվի կալանք տակ՝ առանց գրավի դիմաց ազատ արձակման իրավունքի՝ հայտնել են ԱՄՆ դատախազությունում:

26-ամյա աղջկա դեմ առաջադրվել է առաջին աստիճանի սպանության մեղադրանք: Քննիչները կարծում են, որ նա խեղդել է երեխային:

Նա ոստիկաններին պատմել է, որ վանքում չեն իմացել իր հղիության մասին, և ինքը մտավախություն է ունեցել, որ մյուս միանձնուհիները կլսեն երեխայի լացի ձայնը: Ամոան ԱՄՆ էր եկել ծննդաբերությունից կարճ ժամանակ առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել