Lurer.com-ը գրում է.
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Ավան վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան թաղամասի թիվ 27 շենքի մոտակայքում այրվել են թփուտներ և 300 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի խճուղում՝ «Լունա» գիշերային ակումբի մոտակայքում` 200 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ույծ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=118999&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել