1in.am-ը գրում է.
Մոլդովայում բանտի անվտանգության աշխատակիցները բռնել են կատվին, որը կալանավորներին մարիխուանա էր տանում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Բանտապահները բանտի դարպասի անցքից անցնող կատվին կասկածել են՝ նրա վզին տեսնելով տարօրինակ կապ: Ուշադրությամբ զննելիս պարզվել է, որ դրան 2 փաթեթ մարիխուանա է ամրացված:
Մոլդովայի ուղղիչ դեպարտամենտում հայտնել են, որ մարիխուանա տեղափոխելու համար կատվին օգտագործել է բանտին կից բնակավայրի անհայտ բնակիչը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_223467.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել