Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ-ը սկսել է Ղրղզստանում գտնվող իր տրանզիտ փոխադրումների բազայի փակումը, գրում է Ռոյթերը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը: Ենթադրվում է, որ լոգիստիկ հանգույցի դերը տրվելու է Ռումինիայում գտնվող ռազմաբազային:
Պենտագոնը տեղափոխումը կավարտվի Ղրղզստանի հետ պայմանագրի ավարտի պահին՝ 2014 թվականի հուլիսին: Պենտագոնը բարձր է գնահատել ղրղզ ժողովրդի ցուցաբերած աջակցությունը եւ հարգում է կառավարության որոշումն ամերիկյան ավիաբազայի աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ:
Ամերիկյան ռազմաբազն գործում է Մանաս միջազգային օդանավակայանում՝ Բիշքեքի հարեւանությամբ սկսած 2001 թվականից: ԱՄՆ-ը օգտագործում էր այն Աֆղանստանում կոալիցիոն ուժերին աջակցելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/89660
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել