«Դեռևս սեպտեմբերի 21-ին գրել էինք, որ ԼՂ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով սկսել են փոխհատուցել ՊՆ-ին հասցված վնասը։ «Ժողովուրդ»–ի հավաստի տեղեկություններով՝ արդեն փոխհատուցվել է հասցված վնասի 80 տոկոսը՝ շուրջ 100 միլիոն 800 հազար դրամը։ Հիշեցնենք, որ պետությանը հասցված վնասը կազմում Է 126 մլն դրամ։ Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեություն) հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։ Գործով կային կալանավորվածներ (այդ թվում և Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը), որոնց մի մասն արդեն ստորագրությամբ ազատ է արձակվել»–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել