1in.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ կնոջը միջինը 4 շաբաթ ու 1 օր է անհրաժեշտ, մինչ թույլ կտա իր նոր ընկերոջը տեսնել իրեն առանց դիմահարդարման: 

Փորձին, որն անցկացվել է դիմահարդարման հարցերով զբաղվող Superdrug բրիտանական ընկերության կողմից, մասնակցել է 2 հազար կին, գրում է The Daily Mail-ը:

Գեղեցիկ սեռի 10 ներկայացուցիչներից 6-ն ուզում են, որ իրենց կողակիցն իրենց բավականաչափ սիրի, ու միայն այդ ժամանակ իրենք պատրաստ կլինեն մերկացնել իրենց իրական դեմքը: 

Կանանց մեկ երրորդը վստահ է, որ եթե ընկերը վաղ առավոտյան իրենց տեսնի առանց դիմահարդարման, ապա իրենք կարող են մոռանալ հարաբերությունների մասին: 

Ընկերոջ հետ հանդիպման գնալու համար աղջիկները հայելու առաջ անցկացնում են մոտ 40 րոպե՝ ձգտելով, որ իրենց մազերը նույնքան գեղեցիկ լինեն, որքան դեմքը: 

Հարցվածների մեկ երրորդը վստահ է, որ իրենց ներկայիս ընկերը միանգամից կհեռանար, եթե իրենք հանդիպմանն առանց դիմահարդարման գնային:

Հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ կանանց մեծ մասն իրեն առավել քիչ գրավիչ է համարում ու անինքնավստահ է զգում առանց դիմահարդարման: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել