Lurer.com-ը գրում է.
«Մենք» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սևան Աղաջանյանը Lurer.com-ին տրամադրել է ձայնագրություն, որում, ըստ նրա, խոսում է «Ռեմա» աղանդի ավագ հովիվ Կարեն Խաչատրյանը: Վերջինս հայտնում է, որ երգչուհի Արմինկան ռեմայական է։
«Օրեր առաջ «Մարդկային գործոն» հաղորդաշարի ժամանակ, որտեղ ես հրավիրված էի, իր Առաքելական եկեղեցու դավանորդ լինելու մասին «կուրծք ծեծող» երգչուհի Արմինկան, պարզվում է, այնքան էլ Առաքելական եկեղեցու հետևորդ չէ, և այս հարցում, մեղմ ասած, ստախոս է: Բանն այն է, որ ես ձեռք բերեցի ձայնագրություն, որտեղ «Ռեմա» աղանդի ավագ հովիվ Կարեն Խաչատրյանը բառացիորեն շեշտում է Արմինկայի` «Ռեմայական» լինելը: Ու ինչ ռեակցիա տվեց Արմինկայի հովիվը, երբ լսեց, թե իր հոտի զավակը ուրացել է իրենց: Արմինկան ուրացել է իր Ռեմա եկեղեցին, ուրեմն հանգիստ կարող է ուրանալ նաև հայրենիքը, ընտանիքը: Ես խոսեցի ռեմայականի հետ, և ինքն էլ ապշեց Արմինկայի լկտիության վրա»,- ասում է Սևան Աղաջանյանը:
Ներկայացնում ենք ձայնագրության միայն այն հատվածը, որտեղ Կարեն Խաչատրյանը խոսում է երգչուհու մասին: