1in.am-ը գրում է.

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ երաժշտական ճաշակը փոփոխվում է տարիքի հետ: Նրանք պարզել են, որ երաժշտական կոնկրետ ժանրեր կապված են մարդու կյանքում մի քանի կարևոր փուլերի հետ: Այս մասին գրում է Vesti.ru կայքը:

Գիտնականների կարծիքով` մարդիկ երաժշտությունն օգտագործում են նախ ինքնահաստատման համար: Հետո դրա հանդեպ վերաբերմունքը փոփոխվում է, երբ նրանք ինչ-որ սոցիալական խմբի են սկսում պատկանել, ապա՝ զուգընկեր փնտրել: Վերջիվերջո, մարդը հանգում է երաժշտության հուզական ընկալմանը, որը համապատասխանում է նրա ինտելեկտի մակարդակին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ գրեթե յուրաքանչյուր մարդու կյանքում առաջին մեծ երաժշտական հակվածությունը սերն է կարճ, կտրուկ և «ինտենսիվ» եղանակների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել