1in.am-ը գրում է.
2013թ. առաջին կեսին Իսրայելը 70%-ով ավելացրել է նոր շինությունների թիվը Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերում և Արևելյան Երուսաղեմում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով «Շալոմ ախշավ» («Աշխարհն այժմ») իրավապաշտպան կազմակերպության զեկույցը:
Կազմակերպության ակտիվիստները հաշվարկել են, որ հունվար-հունիս ամիսներին սկսվել է 1708 «միավոր կացարանի» շինարարություն՝ 70%-ով ավելի շատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այդ, սկսվել է 180 հասարակական շինությունների, 74 արդյունաբերական կամ գյուղատնտեսական օբյեկտների շինարարություն՝ նշվում է զեկույցում:
«Շինարարության առնվազն 86%-ն իրականացվում է առանց տենդերների անցկացման այն բնակավայրերում, որտեղ նման ընթացակարգ պետք չէ»,- ասվում է Իսրայելի ամենահին խաղաղասեր կազմակերպություններից մեկի զեկույցում:
«Շալոմ Ախշավ»-ի հաշվարկներով՝ հաշվետու ժամանակաշրջանում ավարտվել է 1794 միավոր կացարանի շինարարություն, ևս 2840-ը կառուցման փուլում են: