Ամեն օր մի այնպիսի բան արա, որն անելու համար վճռականություն է պետք:
Նախանձը հեռու վանիր:
Հիշիր այն հաճոյախոսությունները, որոնք ստանում ես: Մոռացի՛ր վիրավորանքները:
Պահպանի՛ր հին նամակները, բայց դեն շպրտիր բանկային հին հաշիվները:
Հանգիստ ընդունիր այն ամենը, ինչ հնարավոր չէ փոխել:
Փորձե՛ք ժպտալ ամեն անգամ, ժպտացե՛ք նույնիսկ անծանոթ մարդկանց` չմտածելով թե, նրանք ինչ կկարծեն ձեր մասին: Եվ մեկ ամիս անց դուք մարդկանց կհամարեք ավելի հարազատ ու անվտանգ ձեզ համար:
Ամեն անգամ, երբ ցանկանում եք անել ինչ-որ մի բան, որը ձեզ հաճելի է, բայց այնքան էլ ձեզ բնորոշ չէ, դրա միջոցով կտեսնեք ու կբացահայտեք ձեր թաքնված ունակությունները:
Ամեն անգամ ծխախոտը վերցնելու ցանկության դեպքում փորձեք վերցնել խնձորը կամ մեկ այլ միրգ: Երկու շաբաթ անց դուք ձեզ կզգաք ավելի ամուր և առողջ:
Կից նյութն՝ այստեղ



