«Տատու» խումբը միավորվել է «Սնիկերսի» ճապոնական գովազդի համար (տեսանյութ)1in.am-ը գրում է.

t.A.T.u. խումբը վերամիավորվել է՝ Ճապոնիայում Snickers-ի գովազդում նկարահանվելու համար: Հոլովակը տեղադրվել է YouTube-ում խմբի պաշտոնական օգտահաշվում:

Հոլովակի սյուժեի համաձայն՝ Լենա Կատինան և Յուլյա Վոլկովան ճապոնացիների հետ բեյսբոլ են խաղում, երբ հանկարծ խաղացողներից մեկը հարվածում է նրանց ոտքին:

Աղջիկները հրաժարվում են շարունակել խաղը, քանի դեռ թիմակիցները նրանց Snickers չեն հյուրասիրում, որից հետո նրանք վերածվում են ճապոնացի տղաների:

Հոլովակի նկարահանումներն իրականացվել են Տոկիոյում: Դրանից բացի, աղջիկները ճապոնացի երկրպագուների համար մամլո ասուլիս ու փոքր համերգ են տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել