1in.am-ը գրում է.

Կիպրոսի նախարարների կաբինետը հաստատել է՝ կղզում կստեղծվի ՄԱԿ-ի առաքելության և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ բազա, որի տեսուչները կզբաղվեն սիրիական քիմիական զենքի ոչնչացմամբ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին գրավոր հայտարարությամբ հանդես է եկել կառավարության պաշտոնական ներկայացուցիչը: 

Բազան տեղակայված կլինի Նիկոսիայի հին օդանավակայանի տարածքում, որը գտնվում է ՄԱԿ-ի բուֆերային գոտում: Այն կղզին բաժանում է Կիպրոսի Հանրապետության և հյուսիսային մասի, որը գտնվում է թուրք-կիպրոսյան համայնքի վերահսկողության տակ: Ներկայում այնտեղ տեղակայված է ՄԱԿ-ի Զինված ուժերի շտաբը Կիպրոսում: 

Տեսուչները, որոնք կաշխատեսն Սիրիայում, կարող են բնակվել Նիկոսիայի հյուրանոցներում: Ենթադրվում է, որ նրանք Կիպրոսի բազայից Սիրիա կմեկնեն ուղղաթիռներով: Կիպրոսի մայրաքաղաքի և Սիրիայի Լաթաքիա նավահանգստի միջև հեռավորությունը 225 կմ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել