Թերևս ամբողջ աշխարհում ամենասիրված տոներից մեկն Ապրիլի 1-ն է, երբ մարդիկ կատակներ են անում միմյանց հետ ու զվարճանում: Ապրիլի 1-ը տոնվում էր դեռ հին հռոմեական ժամանակներից: Հնարավոր է դուք օրինակ` փոխել եք աղը շաքարավազի հետ, կամ ինչ-որ մեկի թեյի մեջ պլաստիկե սարդ եք տեղադրել և այլն: Իսկ այս հոդվածում առանձնացրել ենք այն 10 ամենազվարճի ու միևնույն ժամանակ որոշ չափով դաժան ապրիլմեկյան կատակները, որոնք արվել են ամբողջ աշխարհում` հիմարացնելով բազմաթիվ մարդկանց:

Big Ben at 10-Oclock on ITV News AT 10

 10   1980թ.ին BBC-ին հաղորդեց, որ արդի ժամանակների հետ  հավասար ընթանալու համար, Բիգ Բենը կվերանորոգեն ու նոր` թվային տեխնոլոգիայով ժամացույց կտեղադրեն հնի փոխարեն: Այս հայտարարությունը ցնցեց անգլիացիներին, ովքեր բողոքեցին այս փոփոխության դեմ: BBC-ի ճապոնական հեռուստաընկերությունը նույնպես տարածեց այս հայտարարությունը, ավելացնելով, որ ժամացույցի սլաքները կվաճառվեն առաջին չորս ունկնդիրներին, ովքեր կկապվեն իրենց: Մի ճապոնացի ձկնորս նույնիսկ անմիջապես արձագանքել էր հայտարարությանը:

April Fools - Fairy

 9   2007թ.ին 8 մատնաչափ մումիֆիկացված մի արարածի լուսանկար տարածվեց «Lebanon Circle Magik Co» կայքում: Կայքում նկարագրվում էր, թե ինչպես է այդ արարածը գտնվել մի հռոմեացու կողմից, ով իր շան հետ զբոսնում էր Դերբիշայրում: Մինչև ապրիլի մեկը, կայքը տասնյակ հազարավոր այցելություններ էր ուենցել ու հարյուրավոր էլեկտրոնային նամակներ ստացել: Սակայն ապրիլի 1-ին` օրվա վերջում, կայքի սեփականատերը` Դեն Բեյնեսը, խոստովանել է, որ այդ արարածն ու դրա մասին ներկայացված պատմությունն ուղղակի հորինվածք էր և չէր համապատասխանում իրականությանը: Սակայն նույնիսկ այս խոստովանությունից հետո նա շարունակում էր էլեկտրոնային նամակներ ստանալ, որոնցում մարդիկ հրաժարվում էին ընդունել, որ պատմությունն ուղղակի հորինվածք է եղել:


 8   1978թ.ի ապրիլին Սիդնեյ Հարբորում մի բեռնատար նավ երևաց, որի վրա հսկայական այսբերգներ կային: Տեղացի ու արկածախնդիր բիզնեսմեն ու միլիոնատեր Դիք Սմիթը ակտիվորեն լուրեր էր տարածում այն մասին, թե այսբերգը Անտարկտիդայից է, և որ նա պատրաստվում է այն կտրատել փոքր խորանարդների ու յուրաքանչյուրը 10 սենթով վաճառել բոլոր ցանկացողներին: Հայտարարությունում ասվում էր, թե Անտարկտիդայի մաքուր ջրերի այս սառույցը կբարելավի յուրաքանչյուր  ըմպելիքի համային որակները, որի մեջ այն կգցեն ըմպելիքը զովացնելու համար: Տեղական ռադիոալիքները հեռարձակում էին սառույցի մասին պնդումներն ու գովազդում այն, սակայն շուտով, երբ սառույցը սկսեց հալվել, սկսեց նաև երևալ այն հսկայական պլաստիկը, որի վրա գտնվում էր սառույցի բարակ շերտը:

The Tower of London

 7   1860 թ.ին Լոնդոնի բնակիչները հրավիրատոմսեր ստացան, որում ասվում էր, թե 1860թ.ի ապրիլի 1-ին նրանք պաշտոնապես հրավիրվում են Լոնդոնի աշտարակում կայանալիք սպիտակ առյուծներին լողացնելու ամենամյա արարողությանը, և որ մուտքը կլինի սպիտակ դարպասներից: Մինչև կեսօրը արդեն հսկայական ամբոխ էր հավաքվել աշտարակի հարևանությամբ: Նրանք սակայն հիսթափվեցին, երբ տեղեկացան այն մասին, որ աշտարակում արդեն դարեր շարունակ առյուծներ չեն պահվում, ուր մնաց սպիտակ առյուծներ:

Burger King

 6  1998թ.ին ԱՄՆ-ում «Burger King» -ը ամբողջական էջով հայտարարություն է տարածում իրենց ճաշացանկում «Ձախլիկ Հուփեր» անունով նոր սենդվիչ ավելացնելու մասին: Նշվում էր, որ այս սենդվիչը հատուկ նախատեսված լինելով 32 միլիոն ձախլիկ ամերիկացիների համար, իր բաղադրությամբ ոչնչով չի տարբերվում սովորական Հուփեր սենդվիչից, պարզապես այն պատրաստված է 180 աստիճան շրջած վիճակում: Հազարավոր սպառողներ են այցելում «Burger King» ռեստորանների ցանց իրենց «ձախլիկ» սենդվիչը համտեսելու համար, իսկ շատերն էլ նույնիսկ դրա աջլիկ տարբերակն էին պատվիրում ու պահանջում:


 5   1972թ.ի ապրիլի 1-ին աշխարհի տարբեր անկյուններում թերթերը հրապարակում էին այն մասին, թե հայտնաբերվել է Լոխ-Նեսի հրեշի դիակը:  Մարմինը հայտնաբերվել էր Յորքշայրի Ֆլամինգո զբոսայգու կենդանաբանական այգու կենդանաբանների կողմից, ովքեր Լոխ-Նեսում հրեշի գոյության ապացույցներ էին փնտրում: Նախնական հայտարարության մեջ նշվում էր, թե այն 1.5 տոննա կշիռ ուներ և 1.6 մ երկարություն: Ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ գտնված կենդանին ցուլ-ծովափիղ տեսակի փոկ է:
Կենդանաբանական այգու կրթության պետ Ջոն Շիլդսը խոստովանել է, որ ինքն է կենդանու մարինը տեղադրել լճում: Նա նշել է, թե փոկը դրանից մեկ շաբաթ առաջ էր սատկել ու նա ուղղակի սափրել է դրա բեղերը, քարերով լցնելով մեծացրել դրա այտերը  ու մեկ շաբաթ պահել սառած վիճակում մինչև լճում տեղադրելը: Մինչև վերջնական բացահայտումը փոկի մարմինը ցուցադրվում էր Ֆլամինգո կենդանաբանական այգում:


 4  1977թ.ին «The Guardian»-ը հրապարակում է յոթ էջանոց հատուկ զեկույց Հնդկական օվկիանոսում գտնվող կետ ստորակետի տեսք ունեցող կղզիներում գտնվող Սան Սերիֆե փոքր երկրի մասին: Հիմնական կղզիների անուններն էին Վերին Քես և Ստորին Քես: Նրանք մանրամասնորեն նկարագրում էին կղզինների պատմությունը, աշխարհագրությունը և բնակիչների վարած ամենօրյա կյանքն այս կղզիներում:
Ամբողջ օրվա ընթացքում «The Guardian»-ը չէր դադարում զանգեր ստանալ. ընթերցողները ցանկանում էին մանրամասներ իմանալ այս կատարյալ թվացող կղզու մասին, որտեղ կարելի էր անցկացնել արձակուրդները:  Իսկ այս հորինվածքը շարունակվում էր տպագրվել թերթերում ու հիմարացնել ընթերցողներին:

Artists impression of the planet Kepler-37b

 3   1976թ.ի ապրիլի 1-ին BBC ռադիոյով հարցազրույցի ժամանակ, աստղագետ Պատրիկ Մուրը հայտարարեց, որ այդ օրը առավոտյան 9:47 րոպեին կյանքում միայն մեկ անգամ հանդիպող բացառիկ աստղաբանական իրադարձություն է տեղի ունենալու. Յուպիտեր մոլորակը պետք է ծածկեր Պլուտոնին, որի հետևանքով տեղի կունենար գրավիտացյոն էներգիայի խախտում ու դա կանդրադառնար նաև Երկիր մոլորակի վրա: Այդ երևույթը Երկրի վրա պետք է արտահայտվեր գրավիտացիոն էներգիայի նվազեցմամբ:
 Մուրն ունկնդիրներին տեղեկացրեց, թե եթե նրանք օդ ցանտկեն այն ժամանակ, երբ տեղի ունենա տիեզերական այս իրադարձությունը, ապա նրանք  լողալու տարօրինակ զգացում կունենան ցատկելիս:
BBC-ին բազմաթիվ զանգեր էր ստանում ունկնդիրներից, ովքեր պնդում էին, թե զգացել են Մուրի նկարագրած վիճակը: Իսկ մի կին նույնիսկ պնդել է, թե իր 11 ընկերները վեր են բարձրացել իրենց աթոռներից ու այս ու այն կողմ լողացել սենյակում:


 2   1957թ.ին Պանորամա հեռուստաընկերության եթերում հեռարձակվող լրատվական մի ծրագրի ընթացքում 3 րոպե տևողությամբ մի հատվածում ներկայացվեց այն մասին, թե Շվեյցարիայում սպագետտիի բերքահավաք է տեղի ունեցել: Նշվում էր, թե սա հավանաբար տեղի է ունեցել համեմատաբար տաք ձմեռ ունենալու հետևանքով: Նրանք նույնիսկ տեսանյութ էին պատրաստել ու հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է շվեյցարացի մի ընտանիք իրենց զամբյուղներում հավաքում ծառերից «բուսած» սպագետտին: Հարյուրավոր մարդիկ են զանահարել BBC հեռուստաընկերության տաղավար ու հարցրել, թե ինչպես կարող են ձեռք բերել սպագետտիի ծառերը: Այս հարցին BBC-ի աշխատակիցնենրն ուղղակի պատասխանել են. «Սպագետտին տեղադրեք տոմատի սոուսի մեջ ու հուսացեք, որ այն կաճի»:


 1  1962թ.ին Շվեդիայում միայն մեկ հեռուստաընկերություն կար և այն սև ու սպիտակ էր: Հեռուստաընկերությամբ հայտարարվեց, թե իրենց «տեխնիկական մասնագետը» կտեղեկացնի, թե ինչպես մարդիկ կարող են իրենց սև ու սպիտակ հեռուստացույցը օգտագործել այնպես, որ դրանք գունավոր ցուցադրեն: Նա ասում էր, թե հետազոտողները վերջերս հայտնաբերել են, որ էկրանը զուգագուլպաներով ծածկելու դեպքում լույսն այնպես է բեկվում, որ պատկերները գունավոր են երևում: Հեռուստատեսության «տեխնիկական մասնագետը» նշում էր, թե անհրաժեշտ է ուղղակի կտրել զուգագուլպաները, բացել դրանք ու դրանցով ծածկել էկրանը:
Բազմաթիվ մարդիկ իրոք հավատացել էին այս հորինվածքին: Շատերը նույնիսկ նշում են, որ հիշում են, թե ինչպես էր իրեց ծնողները միանգամից փորձել արագ զուգագուլպաներ գտնել, որպեսզի գունավոր պատկերներներով դիտեն հեռուստացույցը: Շվեդիայում սովորական գունավոր հեռարձակումենրը սկսվել են իրականացվել 1970թ.ի ապրիլի 1-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել