Emedia.am-ը գրում է.
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը դիմել է երկրի քաղաքապետերին` անպայմանորեն գրանցել միասեռ ամուսնությունները և ենթարկվել երկրի օրենքներին և սահմանդրությանը:
Associated Press-ի տեղեկացմամբ` հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի սահմանադրական դատարանը քաղաքապետերին պարտադրել է գրանցել միասեռ զույգերի ամուսնությունը: Դատարանը տեղեկացրել է, որ առաջին անգամ չէ, որ միասեռ զույգերին մերժում են գրանցել քաղաքային գրանցամատյաններում:
Մի քանի քաղաքապետեր դիմել են Ֆրանսիական դատարանի Խորհրդի անդամներին այն խնդրով, որ Ֆրանսիայի սահմանադրության «պատվի մասին օրենքին» արդյոք չի հակասում միասեռ ամուսնությունների մասին օրենքը: Այսինքն` քաղաքապետերը ստիպված են իրականցնել այնպիսի արարողություններ, որ դեմ են իրենց հայացքներին:
Սակայն սահմանադրական դատարանը նշել է, որ այս օրենքի իրականացումը բնավ էլ չի հակասում քաղծառայողների հայացքներին, քանզի այս արարողությունը ենթադրում է քաղաքապետերի չեզոք վերաբերմունք: Հետևաբար միասեռ ամուսնությունների վավերացումը քննարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ 2013 թ. մայիսի 18-ին Ֆրանսիան ընդունեց մի օրինագիծ, ըստ որի միասեռ զույգերը կարող են ամուսնանալ օրինավոր կերպով: