1in.am-ը գրում է.

Լոնդոնի աճուրդում առգրավվել է ոստիկանների կողմից առգրավված մարզական Lamborghini Aventador ավտոմեքենան, որի համար հաղթողը վճարել է 218 հազար ֆունտ սթերլինգ (352 հազար դոլար): Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ավտոմեքենան կանգնեցվել էր Լոնդոնի արևելքում այս ամսվա սկզբին, քանի որ դրա վրա չի եղել համարանիշ: 

Ստուգումից հետո պարզվել էր, որ վարորդը չունի ապահովագրություն: Մեքենան տեղափոխվել էր տուգանային հրապարակ, ապա հանվել աճուրդի, քանի որ դրա տերն այդպես էլ չէր հայտնվել: 

Մեքենայի վաճառքից ստացված գումարներն ուղղվելու են ոստիկանության կարիքների բավարարմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել