Pastinfo.am-ը գրում է.

Ֆրանսիայի սպորտի նախարարությունը հրապարակել է առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերում մեդալ նվաճած իր մարզիկների պարգևատրման կարգը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սոչիում օլիմպիական չեմպիոն դարձած մարզիկ-մարզուհիները կարժանանան 50 հազար եվրոյի, արծաթե մրցանակակիրները՝ 20, իսկ երրորդ տեղ գրավողները՝ 13 հազար եվրոյի: Սոչիում օլիմպիական խաղերը կանցկացվեն 2014 թվականի փետրվարի 7-23-ը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել