Lragir.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիան հրաժարավել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում իր ոչ մշտական անդամի կարգավիճակից՝ մեղադրելով աշխարհին երկակի ստանդարտների մեջ, տեղեկացնում է BBC-ը:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ առաջին հերթին ՄԱԿ-ը պետք է բարեփոխվի: Նրա խոսքով, Անվտանգության խորհուրդը ձախողվել է Սիրիայի եւ մի շարք այլ հակամարտությունների լուծման հարցում:

«Անվտանգության խորհրդում աշխատանքային մեխանիզմները եւ երկակի ստանդարտները թույլ չեն տալիս, որ այն կատարի իր պարտավորությունները եւ պատասխանատվություն ստանձնի աշխարհում խաղաղություն պահպանելու համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Սաուդյան Արաբիան չունի այլ տարբերակ, քան ոչ մշտական անդամի կարգավիճակից հրաժարվելը, քանի դեռ այն  չի բարեփոխվել»,- նշված է սաուդական կողմի հայտարարության մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել