Emedia.am-ը գրում է.

Մոսկվայում հայտարաված ստուգումները` ոչ օրինական կերպով բնակվող օտարերկրացիների համար, ընդգրկել է նաև ռուսաստանյան այլ քաղաքներ ու բնակատեղիներ ևս:

Ինչպես հայտնում է tar-tass.com-ը` հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացիների անօրինական մի ճամբար: Այստեղ գտնվել են ավելի քան 50 երեխաներ, որոնցից 24-ին և նրանց մայրերին բժիշկները հոսպիտալացրել են:

«Վագոննիկ» հավաքատեղի այգում ոստիկանները հայտնաբերել են առանց օրինական հիմքերի կատարված շինարարություններ, որոնց մեջ գտնվել են մեծ թվով երեխաներ: Ենթադրվում է, որ այս երեխաները տաջիկներ են և իրենց ծնողների հետ միասին մուրացկանությամբ են զբաղվում: Իսկ քանի որ այստեղ ձմռանը սաստիկ ցուրտ է, նրանցից շատերն առողջական խնդիրներ ունեն»,-այս մասին հայտնել է Սվերդլովի ոստիկանապետ Վալերի Գորելիխը:

Ինչպես տեղեկացնում է տեղական ոստիկանության բաժանմունքը` 10 կին և 51 երեխա ոստիակնություն են տեղափոխվել: Կանայք հավաստիացնում են, որ իրենց ամուսնինները տարբեր աշխատանքներ են կատարում: Այս կանայք ոչ մի փասթաթուղթ չունեն և ռուսերենին գրեթե չեն տիրապետում:

Օտարերկրացիների անօրինական բնակատեղի է հայտաբերվել նաև Մոսկվայում: Ռեստորաններից մեկում բնակվել են օտարերկրացիներ Միջին Ասիայից և Ադրբեջանից: Այս ռեստորանում հայտաբերվել է 19 մահճակալ: Նրանցից 8-ին մոսկովյան ոստիկանությունը ձերբակալել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել