1in.am-ը գրում է.

Ուրբաթ լույս շաբաթ գիշերը Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան տեսնել Լուսնի մասնակի խավարում, հաղորդում է gazeta.ru-ն:

Երկրի ստվերը Լուսնին կդիպչի Երևանի ժամանակով ժամը 1:48-ին: Խավարման ոչ մեծ փուլ տեղի կունենա ժամը 3:50-ին, իսկ Երկրի ստվերը Լուսնի մակերևույթը կլքի ժամը 5:52-ին:

Լուսնի մասնակի խավարման սկզբնական և վերջնական փուլերն աննկատ են մարդու աչքի համար, այդ պատճառով այն նկատելի կլինի ժամը 3:30-ից մինչև 04:10-ը:

Խավարումը հնարավոր կլինի տեսնել Արևմտյան Սիբիրում, Ռուսաստանի ամբողջ Եվրոպական մասում, Եվրոպայում, Ամերիկայի արևելյան ափինն:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել