Emedia.am-ը գրում է.
Համացանցի և տեխնոլոգիաների շարունակվող զարգացումը միտված են մարդկանց կայնքն էլ ավելի հեշտացնելու, հաղորդակցային միջավայրը մեծացնելու և այլ օգտավետ գործոնների համար: Սակայն ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են վատ անդրադառնալ մարդու հոգեկան ներաշխարհի վրա և մի շարք խնդիրների հանգեցնել: Ձեզ ենք ներկայացնում այդ խնդիրներից մի քանիսը:
Երևակայական զանգի համախտանիշ
Այս հիվանդության էությունն այն է, որ մարդուն անընդհատ թվում է, թե գրպանում գտնվող հեռախոսը միշտ զանգում է կամ թրթռազանգէ միանում: Այս երևույթը սթրեսի մի տեսակ է համարվում և շատ է տարածված
Նոմոֆոբիա
Այս հիվանդությանը հաճախ անվանում են նաև mobile fobia: Սա վախի մի տեսակ է, երբ մարդ վախենում է, որ կմնա առանց հեռախոսի: Եթե, օրինակ, ինչ-որ մեկի մոտ մի օր հեռախոսը չի աշխատում և նա ընդամենը թեթևակիորեն անհանգստանում է, ապա մեկ ուրիշն ուղղակի ընկճախտի մեջ է ընկնում դրանից:
Կիբերհիավնդություն
Այս հիվանդությունը մարդու մոտ առաջանում է այն ժամանակ , երբ էլեկտրոնային համակարգերի հետ աշխատելու ժամանակ գխապտույտ և թույլություն է զգում: Այս հիվանդության մյուս անվանումն է` թվանշային ծովի հիվանդություններ:
Facebook-ընկճախտ
Այս հիվանդությունն առաջանում է այն մարդկանց մոտ, որ ինչ-որ ժամանակով զրկվում են սոցիալական ցանց ներթափանցելու հնարավորությունից: Մարդիկ իրենց առօրյայի մեծ մասն անց են կացնում Facebook-ում: Եվ եթե անգամ կարճ ժամանակով զրկվում են շփման այս դաշտից, խորն ընկճախտի մեջ են ընկնում:
Համացանցային կախվածություն
Սա մի հիվանդություն է, երբ անընդհատ ուզում ես համացանց մուտք գործել: Ներկայումս գիտնկան-փորձագետների մի մասն ասում են, որ այս կախվածությունը հավասարազոր է, օրինակ, թմրանյութի կախվածությանը:
Կախվածություն առցանց խաղերից
Սա բավականին լայն տարածված հիվանդություն է: Եղել են անգամ դեպքեր, երբ մարդիկ առցանց խաղերի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը, խաթարել ընտանեկան և կյանքի անդորրը:
Կիբերխոնդրիա
Այս հիվանդությմաբ մարդիկ միշտ կարծում են, թե իրենք հիվանդ են, այնպիսի մի հիավդնությամբ, որի մասին համացանցում են կարդացել: Եվ եթե հանկարծ ցավում է նրանց գլուխը, ապա իրենք իրենց համոզում են, թե սա բարդագույն մի հիվանդություն է:
Google ազդեցություն
Այս հիվանդությմաբ «տառապող» մարդիկ, մտածում են, որ գիտելիքներն իրենց պետք չեն, քանի որ ցանկացած պահի Google որոնողական համակարգի միջոցով կարող են տեղեկատվություն ստանալ այն ամենի մասին, ինչ որ իրենց պետք է կամ հետաքրքում է: