Սպասեք, մի՞թե հնարավոր է պարել շարժահարթակի վրա: Ինչո՞ւ մարզասրահներում ողջ ժամանակ նման բան չի լինում:   Այս ձևով մարզվելը շատ ավելի զվարճալի է թվում: Օ, այո, այս խենթությունը բոլորին չի համակել միայն այն պատճառով, որ մեզնից շատերի համար այս մարզասարքի վրա քայլելն անգամ բավականին բարդ է, ու մենք խայտառակ կլինեինք ու ամոթից կմեռնեինք, եթե փորձեինք կրկնել այն ցատկերն ու պտույտները, որ այս մոգական կինն  է անում:   

Այնուամենայնիվ, թող որ այս կինը իբրև ներշնչանքի աղբյուր ծառայի ձեզ համար, երբ ուղևորվեք մարզասրահ` այրելու համար հնդկահավի, կարտոֆիլի պյուրեի, կարկանդակի, գոգլիի կամ գարեջրի օգտագործման հետևանքով կուտակված կալորիաները: Եթե մանր քայլերով սկսենք, գուցե աստիճանաբար կարողանանք մի օր այս կնոջ պես տիրապետել մեր մարմնին շարժահարթակի վրա:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել