Lurer.com-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ հնարավոր է` լքի ակումբը, եթե 3 ամսվա ընթացքում իր հետ կապված իրավիճակն ակումբում չփոխվի:
«Ներկայիս իրավիճակն անսովոր է ինձ համար: Ես ցանկանում եմ շատ խաղալ և շատ մրցել: Թիմում ամեն ինչ կարգին է, սակայն ես ցանկանում եմ ավելի շատ ինձ խաղացող զգալ: Եթե 3 ամսվա ընթացքում իրավիճակը չփոխվի, ապա կդիտարկեմ թիմը լքելու տարբերակը: Թիմում 24 մարդ կա, և յուրաքանչյուրը ցանկանում է խաղալ: Ֆուտբոլիստները եսասեր են, սակայն մարզչի որոշումը հարգելը պրոֆեսիոնալիզմ է: Ես պետք է շատ մարզվեմ, որպեսզի խաղամ»,–Կասիլյասի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Անչելոտիի որոշմամբ` Կասիլյասն այս մրցաշրջանում խաղալու է Չեմպիոնների լիգայում և Իսպանիայյի գավաթի խաղարկությունում, իսկ Լոպեսը՝ երկրի առաջնությունում: