Panorama.am-ը գրում է.
2013 թ. երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2013թ. երրորդ եռամսյակային զեկույցը, հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նրա ներկայացմամբ, անցած եռամսյակի ընթացքում գրանցվել են ֆիզիկական բռնության 1 և տարբեր տեսակի ճնշումների 15 դեպք, որից 8-ը դատական գործեր են, 6-ը քաղաքացիական շարժումների ընթացքում գործունեության խոչընդոտումներ են, իսկ 1-ն այլ բնույթի ճնշում է։ Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա այս տարվա երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է 2 դեպք:
Կոմիտեի նախագահը բացատրեց, որ հետընտրական շրջանով պայմանավորված 2013-ի 3-րդ եռամսյակը պետք է որ ավելի հանդարտ լիներ, բայց ցավոք այլ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք որոշակի լարվածություն են մտցրել լրագրողների և զլմ-ների գործունեության մեջ:
«Մասնավորապես` լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր արձանագրվեցին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի և Երևանի «Փակ շուկան» «Երևան սիթի» սուպերմարկետի վերածելու դեմ ուղղված քաղաքացիական շարժումների ընթացքում»,-մանրամասնում են զեկույցի հեղինակները:
Ըստ բանախոսի, զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում 8-ով ավելացել են լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական հայցերը և այս տարվա ինն ամսվա կտրվածքով դրանց թիվը հասավ 20-ի։
«Այս թիվը երկու անգամ ավելացել է, Անցած տարի 10-ն էր»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ