Emedia.am-ը գրում է.
Սիրիայում սպանվել է չեչեն ահաբեկիչը` հանրությանն առավել հայտնի Չեչնիայի Մուսլիմ մականունով:
Ինչպես հայտնում է alhadathnews.net կայքը` մի քանի օր առաջ Սիրիայի Լատակիա քաղաքում սպանվել է արյունարբու և դաժան ահաբեկիչներից մեկը` Սոպկա Դուրինը` առավել հայտնի Չեչնայի Մուսլիմ և Աբու Վալիդ մականուններով: Նա կռվել է ան-Նուրսայի ահաբեկչական խմբավորումների առաջին շարքերում:
Նշենք, որ չեչեն ահաբեկիչ Սոպկա Դուրինը Սիրիայի տարածք էր ներխուժել Թուրքիայի միջոցով, որտեղ էլ մեկ տարվա մեջ գլխատել է ավելի քան 378 սիրիացու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել