GM Avetik Grigoryan is also in townFootsport.am-ը գրում է.

Ջակարտայում ավարտվեց շախմատի Ինդոնեզիայի բաց առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը վերջին մրցափուլում առավելության հասավ ինդոնեզացի Էրկան Մոհանի նկատմամբ և վաստակեց 7 միավոր: 11 մրցափուլերում  Գրիգորյանը հաղթանակի հասավ 5 պարտիաներում, 4- ում պարտվեց, իսկ 2-ում ոչ-ոքի խաղաց:  

Բոլոր հաղթական պարտիաներում  Ավետիքի մրցակիցները տեղացի շախմատիստներ էին, իսկ հայ գրոսմայստերը պարտվել է Սերբիայի և Գերմանիայի ներկայացուցիչներին: Մրցաշարում Գրիգորյանը հաջող մեկնարկեց` տոնելով 3 անընդմեջ հաղթանակ, սակայն հետագայում  նա հանդես եկավ փոփոխակի հաջողություններով:

  7 միավոր վաստակած շախմատիստները բաժանեցին 11-ից  22-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Ավետիքը հանգրվանեց 19-րդ հորիզոնականում: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևը, ով իր անվան դիմաց գրանցեց 8,5 միավոր: Ինդոնեզիայի բաց առաջնությանը մասնակցում էին 108 շախմատիստներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել