Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանը սկսել է զինամթերք և ռազմական տեխնիկա մատակարարել Իրաքին՝ համաձայն 2012թ–ի հոկտեմբերին կնքված պայմանագրի։
Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse–ը, հղում անելով սեփական աղբյուրներին Իրաքի կառավարությունում։
Իրաքի հետ կնքված պայմանագրի գումարը կազմում է 4,3մլրդ դոլար։ Պայմանագիրը նախատեսում է 48 «Панцирь-С1» զենիթային հրթիռային համակարգերի և 40 Ми-28НЭ ուղղաթիռների մատակարարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել