Impoqrik.am-ը գրում է.
Սովորաբար հղիության սկզբում ապագա մայրերը խիստ քնկոտ են դառնում: Սա օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիան է` նյարդային համակարգին սպառնացող շրջապատող գրգռիչներից և լարվածությունից:
Պետք է նշել, որ բոլոր օրգանները գտնվում են ստերսային վիճակում` պայմանավորված կենսագործունեության նոր ռեժիմին անցմամբ, ուստի օրգանիզմին անհրաժեշտ է հանգիստ:
Քնի պակասը բացասաբար է ազդում հղիության ընթացքի, ինչպես նաև մոր և երեխայի ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա:
Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս չխոչընդոտել օրգանիզմի` քնելու ցանկությանը: Հարկավոր է պառկել քնելու այն ժամանակ, երբ քնել եք ուզում: Իսկ ցերեկային քնկոտությունից կարող եք ազատվել մաքուր օդում զբասանքներով և շինությունը մանրակրկիտ օդափոխելով, ինչպես նաև գերհոգնածությունից խուսափելով:
Իր մասին հոգ տանելը ապագա մայրիկի առաջնային խնդիրներից է: