Քնկոտությունը հղիության ընթացքում


09:40 , 18 հոկտեմբեր, 2013

Impoqrik.am-ը գրում է.

Սովորաբար հղիության սկզբում ապագա մայրերը խիստ քնկոտ են դառնում:  Սա օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիան է` նյարդային համակարգին սպառնացող շրջապատող գրգռիչներից և լարվածությունից:

Պետք է նշել, որ բոլոր օրգանները գտնվում են ստերսային վիճակում` պայմանավորված կենսագործունեության նոր ռեժիմին անցմամբ, ուստի օրգանիզմին անհրաժեշտ է հանգիստ:

Քնի պակասը բացասաբար է ազդում հղիության ընթացքի, ինչպես նաև մոր և երեխայի ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա:

Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս չխոչընդոտել օրգանիզմի` քնելու ցանկությանը: Հարկավոր է պառկել քնելու  այն ժամանակ, երբ քնել եք ուզում:  Իսկ ցերեկային քնկոտությունից կարող եք ազատվել մաքուր օդում զբասանքներով և շինությունը մանրակրկիտ օդափոխելով, ինչպես նաև գերհոգնածությունից խուսափելով:

Իր մասին հոգ տանելը ապագա մայրիկի առաջնային խնդիրներից է: