1in.am-ը գրում է.

Հաագայում անհայտ անձինք կողոպտել են ռուս դիվանագետների բնակարանները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով նիդերլանդական ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ ինչ-որ մեկը ներթափանցել է այն շենք, որտեղ ապրել են ռուս դիվանագետները, և կողոպտել նրանց բնակարանները:

Տեղեկատվության համաձայն՝ շենքը չի ունեցել դիվանագիտական կարգավիճակ. դիվանագետներն ուղղակի այնտեղ բնակարաններ են վարձակալել:

Ավելի վաղ Ռուսաստանը ստացել է նիդերլանդական ոստիկանության հաշվետվությունը՝ Հաագայում ռուս դիվանագետ Դմիտրի Բորոդինի վրա հարձակվելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել