Lurer.com-ը գրում է.
Ներկայացնում ենք ամենաանսովոր հարսանեկան արարողությունները, որոնք անց են կացվում աշխարհի տարբեր երկրներում:
Բալի
![]()
Թերևս ամենաբարդ հարսանեկան արարողությունը մտածել են Բալիում: Արարողության ժամանակ կտրում են երիտասարդների ժանիքները՝ իհարկե առանց անզգայացման: Դրանից հետո նրանք համարվում են դևերի աշխարհից ազատ: Արարողությանը մասնակցում են միայն կանայք, իսկ տղամարդիկ մինչ այն պատրաստում են իրենց ավանդական ուտեստները և կիրառում իրենց ստոմատոլոգիական հմտությունները, իսկ արարողության ժամանակ՝ հանգստանում:
Ռուանդա
![]()
Այստեղ փորձություններ են սպասում փեսացուին: Հարսանեկան գիշերը հարսը պետք է ձեռքի տակ ընկածով ծեծի ամուսնուն: Առավոտյան նա գնում է իր ծնողների մոտ, իսկ երեկոյան վերադառնալով ամուսնու տուն՝ շարունակում է ծեծը: Այս ամենը տևում է մեկ շաբաթ և միայն դրանից հետո նորապսակները կարող են անցկացնել իրենց ամուսնական գիշերը և ապրել ուրախ և երջանիկ:
Քենիա
![]()
Քենիական սովորույթի համաձայն` աֆրիկացի կանանց լավագույնս հասկանալու համար, փեսացուն իր մեղրամիսը պետք է անցկացնի կնոջ հագուստով:
Անդալուսիա (Իսպանիա)
![]()
Աֆրիկացի տղամարդիկ միակը չեն փորձություններ են անցնում ապացուցելու իրենց լավ ամուսին լինելը: Անդալուսիայում փեսացուն պետք է ցատկի ժայռից: Երևի թե այս ձևով փորձում են պարզել, թե որքա՞ն ամուր է նրա գլուխը: Իմիջի այլոց, որքան շատ են հարսնացուի բարեկամները, այնքան բարձր պետք է լինի ժայռը:
Մակեդոնիա
![]()
Մակեդոնիայում որոշ շանսեր են տրվում փեսացուին: Ամուսնական գիշերը հարսին և փեսային միասին փակում են դատարկ գոմում: Իրերից թողնում են միայն գլխարկ և երկարաճիտ կոշիկներ: Նորապսակների առաջադրանքն է ամեն կերպ տիրապետել այդ առարկաներին: Ենթադրվում է, նա, ով կկարողանա դա անել, կլինի տան գլխավորը:
Ավստրալիա
![]()
Ավստրալիայում աբորիգեններից ով որ իրեն ամուսնությանը պատրաստ է համարում, վերցնում է մահակը և գնում հարևան ցեղի կին-որսորդներին հետևելու: Տեսնելով ապագա կնոջը՝ նա նրան տանում է մեկուսի վայր, որտեղ փորձում է արտահայտել զգացմունքները: Եթե դա նրան հաջողվում է, նա արագ բացատրում է իր ծրագրերը, տանում իր ցեղախումբ և որոշում իր ամուսնական իրավունքներն ու պարտականությունները:
Ճավա
![]()
Ճավայում ամուսնանալու համար պետք է լավ որսորդ լինել: Փեսացուն պետք է տեղի քաղաքապետարան ներկայանա 25 առնետի պոչով: Առանց դրա հարսանիքը չի կայանա: Եթե մարդն ամուսնության մեջ դժբախտ է եղել, նա պետք է լավացնի առնետի որսի իր հմտությունները: Իսկ ամուսնալուծություն ստանալու համար արդեն նրանից կպահանջեն առնետի 40 պոչ:



