Ազատ Արշակյանն անհեթեթություններ է դուրս տալիս, կամ չհասկանալով Բալայանի նամակի էությունն ու նպատակը, կամ ուղղակի չի կարդացել: Զարմանում եմ ինչպես կարելի է բթամտություն ցուցաբերել և համառորեն չհասկանալ, որ պատմական իրողությունները մտաբերելով, բոլորովին էլ չի նշանակում վերադառնալ նույն կարգավիճակին: Միթե Զորին առաջարկում է Արցախի կամ Հայաստանի ներկայիս քաղաքական ընտրությունը փոխարինել Թուրքմենչայի ժամանակվա կարգավիճակով: Ամենա անտանելին այն է, որ նախկին պատգամավոր Արշակյանը, գավառական անտակտությամբ անվանարկելով Բալայանին՝ որպես «պրոխոդնոյ մտավորական», «կայսրության ճորտ», փքուն մեծամտությամբ թելադրում է նրան գոնե գրել հոխորտանքով, հավանաբար հիշելով իր նման որոշ պատգամավորների վարքագիծը: Բայց նա մոռանում է, որ, որպես կանոն, հոխորտացողների բերանին են տալիս, մանավանդ, երբ այդ հոխորտանքը տեղին չէ և ուղղված է բարեկամ երկրի նախագահին:
Կից նյութն` այստեց