Araratnews.am-ը գրում է.
Վերջապես Սյուզի Մելիքյանի աղմկահարույց հարսանիքը կայացավ: Այսօր երեկոյան Օջախ ռեստորանային համալիրի մոտ հավաքվել էին քաղաքի ամենաթանկարժեք մեքենաները: Սյուզի Մելիքյանը եւ Գարեգին Հովիկյանն ամուսնացան արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի քավորությամբ: Հարսանեկան խնջույքի մասնակիցները պնդում են, որ դահլիճը շատ գեղեցիկ էր ձեւավորված, օրիգինալ եւ գեղեցիկ է եղել նաեւ հարսի պարը: Երեկոյի ընթացքում երգել են Թաթա Սիմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը, Լուսինե Աղաբեկյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Լայանան, Ջոնին, միջոցառմանը մասնակցում էին նաեւ Yere1-ի Գրիգոր Դանիելյանը կնոջ՝ Հռիփսիմե Ելինյանի հետ, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, Individuum Casting Production-ի ղեկավար Աշոտ Սարգսյանը, Dj Vakcina-ն, Հանրային հեռուստաընկերության հաղորդավարները եւ այլք: Առայժմ Ձեզ ենք ներկայացնում Հռիփսիմե Ելինյանի եւ Արամայիս Հայրապետյանի ֆեյսբուքյան էջերում տեղադրված լուսանկարները, սակայն araratnews.am-ը փորձում է ձեռք բերել հարսանյաց երեկոյի տեսագրությունը:









