1in.am-ը գրում է.

Սթենֆորդի համալսարանի հետազոտողները կարծում են, որ պլաստիկե սպասքից օգտվող հղի կանանց մոտ զգալիորեն բարձրանում է վիժելու վտանգը:

Գիտնականները բազմիցս զգուշացրել են պլաստիկե սպասքում պարունակվող բիսֆենոլ A-ի վտանգի մասին: Live Science-ի տվյալներով` հետազոտողները վերցրել են հղիության հինգերորդ շաբաթում գտնվող 114 կանանց արյան նմուշ: Չափելով փորձի մասնակիցների արյան մեջ բիսֆենոլ A-ի մակարդակը` գիտնականները պարզել են, որ առաջին երեք ամիսներին վիժման վտանգը 80 %-ով բարձր է այն կանանց մոտ, որոնց արյան մեջ առկա է տվյալ նյութի բարձր մակարդակ:

Հետազոտողներն ընդգծել են, որ չնայած հայտնաբերվել է կապ բիսֆենոլ A-ի բարձր մակարդակի և վիժման հավանականության միջև, դեռևս վաղ է հայտարարություններ անել, քանի որ իրենք չեն պարզել այդ փոխկապակցվածության պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել