Aravot.am-ը գրում է .
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել: Նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, նիստում քննարկել են առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ Արարատում քաղաքապետի ընտրությանը իրենց թեկնածուի մասնակցության հարցը: Նա ասաց, որ դեռ հստակ չէ ՀՀ նախագահը Վիլնյուս կմեկնի՞, թե՝ ոչ. «Ժամանակը կգա, նախագահի մամլո ծառայությունը պաշտոնական պատասխան կտա: Առաջիկա հանդիպման մասին միայն կարող եմ ասել, որ գործող քաղաքական ուժի, Հայաստանի իշխանությունների համոզմամբ, պետք է շարունակենք երկխոսությունը մեր եվրոպացի գործընկերների հետ: Դա անհրաժեշտ է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Եվրոպային, որովհետեւ բարեփոխումների արդյունքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավարական:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ