1in.am-ը գրում է.

Հոլիվուդում հերթական զույգը որոշել է խզել ռոմանտիկ հարաբերությունները: Այս անգամ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են 44-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսի և 26-ամյա պարող Կասպեր Սմարթի բաժանման լուրը: Այս մասին առաջին լտեղեկությունները հայտնվել են այս շաբաթվա սկզբին, իսկ հիմա հայտնի են դարձել մանրամասները, հայտնում է 7days.ru-ն: 

«Ջենիֆեր Լոպեսն այլևս չի ցանկանում, որ Կասպեր Սմարթն ապրի իր տանը: Վերջինս չի պատրաստվում ինքնուրույն, առանց Ջենի օգնության փող վաստակել: Նրանք շատ են վիճել այս առիթով, իսկ վերջերս Լոպեսը որոշել է վռնդել Սմարթին: Իհարկե, դա նրա համար դժվար էր»,- ամերիկյան Eonline պորտալին ասել է զույգին մոտ աղբյուրը՝ ավելացնելով. «Վերջում Ջենիֆերն ասել է Կասպերին. «Դու այստեղ եկար ոչնչով և կգնաս ոչնչով»:

Սակայն այլ աղբյուրներ հաղորդում են, որ զույգը դեռ միասին է, սակայն նրանց հարաբերությունները լարված են, և բաժանումն անխուսափելի է. «Նրանք նյարդայնացնում են միմյանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել