Հայաստանի ֆուտբոլի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ-յի վարկանիշային աղյուսակում բարձրացավ 38-րդ տեղը և այժմ զբաղեցրած տեղով Հայաստանը գերազանցում է իր բոլոր հարևան պետություններին: Անգամ թուրքիայի ուժեղ հավաքականը այժմ զիջում է մերոնց և սա այն դեպքում, երբ թուրքիայում ֆուտբոլի վրա մոտավորապես մի քանի հարյուր անգամ ավել գումար է ծախսվում, քան Հայաստանում: Ապրեն մեր հավաքականի տղաները և հայկական ֆուտբոլի զարգացման համար աշխատող բոլոր պատասխանատուները: Մենք իրոք կարող ենք հպարտանալ մեր հավաքականով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել