Emedia.am-ը գրում է.

ՌԴ Պետական դումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին կտրուկ դեմ է հանդես եկել Մաքսային միության երկրների հետ վիզային ռեժիմի ներդրմանը: Regnum-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսում նա չի աջակցել վիզային ռեժիմի ներդրումը նաև ԱՊՀ տարածքում:

«Անգամ մղձավանջային երազում ես չեմ պատկերացնում Մաքսային միության տարածքում վիզային ռեժիմի ներդրում: Ինչ էլ տեղի ունենա մեր պետություննեի հետ, մենք մի պետություն ենք»,- հայտարարել է նա:

«Մենք կարող ենք տարբեր մոտեցումներ ունենալ տարբեր հարցերի շուրջ, սակայն մենք մենք մեկ ազգ ենք»,- նշել է Սլուցկին:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել