1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 23 շենքի առաջին հարկում գտնվող կահույքի խանութում աղվես է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները խանութում հայտնաբերել են շնագայլ, որին տեղափոխել են անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել