Tert.am-ը գրու է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության էկոնոմիկայի և պետական ֆինանսների նախարարության արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պագլիերիին: 

Նախարարությունից տեղեկացնում են, որ հյուրին ուղեկցում էին Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Էռնեստո Ալվարես Ռիվերան, Արգենտինայի Հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուներ, ինչպես նաև` Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:

Շեշտադրելով երկու երկրների փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ կողմերը նախանշել են գյուղատնտեսության բնագավառում երկուստեք շահավետ համագործակցության նոր ուղիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել