Yerevannews.am-ը գրում է.
Անչափահաս մայրերից ծնված երեխաները դժվարությամբ են կարողանում սովորել խոսել: Այս մասին պարզել են Տորոնտոյի Սուրբ Մայքլ հիվանդանոցի կանադացի գիտնականները: Մասնավորապես հաստատվել է, որ այդպիսի երեխաները շատ դժվար են կարողանում սովորել խոսել մինչ հինգ տարեկան դառնալը: Այսպիսի եզրակացության գիտնականները եկել են հետազոտության ադրյունքում, որի մասնակից է դարձել 2000-2001 թվականների շրջանում Կանադայում ծնված շուրջ 19.000 երեխա: Գիտնականների կարծիքով նշված խնդրի պատճառը անչափահաս մայրերի՝ երեխային լիակատար դաստիարակելու անկարողությունն է:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=15652&l=am/anchapahas+mayreric+cnvac+erexanery+dgvarutyamb+en+karoxanum+sovorel+xosel
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել