1in.am-ը գրում է.

Լոնդոնի Սոմերսեթ-հաուսում բացվել է գերմանացի գեղանկարիչ Ալբրեխտ Դյուրերի գործերի ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացվել են Դյուրերի տասնյակ գրավյուրներ, նրա էսքիզներն ու ճեպանկարները՝ սկսած «Սուրբ ընտանիք ծղրիդի հետ» նկարից, որը առաջին նկարն է՝ AD ստորագրությամբ: 

Ցուցադրությունը նվիրված է Դյուրերի՝ որպես նկարիչ ձևավորմանը, այդ իսկ պատճառով մեծ տեղ է հատկացված նաև նկարչի նյուրնբերգյան ուսուցիչ Միխաել Վոլհեմուտին: 

Դյուրերի հայրը տղային Վոլհեմուտի արհեստանոց է ուղարկել 15 տարեկանում, երբ հասկացել է, որ որդու կոչումը ոսկերչությունը չէ: 

Ցուցադրությանը ներկայացված են գործեր՝ սկսած 1490 թվականից, երբ 19-ամյա Դյուրերը լքեց Նյուրնբերգն ու մեկնեց «ազատ նավարկության», և ավարտվում է 1496-ով, երբ նա հայրենի քաղաք վերադարձավ արդեն որպես կայացած նկարիչ: 

Ցուցադրությունը կշարունակվի մինչև 2014թ. հունվարի 12-ը:


http://cdn1.img22.rian.ru/images/97057/67/970576722.jpg
http://cdn4.img22.rian.ru/images/97057/75/970577580.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել