Այս ցանկում ներառված են պատմության ամենաարյունալի ու մահաբեր քաղաքացիական պատերազմները: Ընդ որում, բոլորը բացի մեկից տեղի են ունեցել Ֆրանսիայում ու Չինաստանում:
10 Կորեական պատերազմ (1950-1953)

Այս պատերազմին ծանոթ են հատկապես արևմտյան երկրները, քանի որ պատերազմի լուծման մեջ ակտիվորեն ներգրավված էր Միացյալ ազգերի կազմակերպությունը: Պատերազմը մղվում էր կոմունիստական Հյուսիսային Կորեայի ու հակակոմունիստական Հարավային Կորեայի միջև: Տեխնիկապես այն մինչ այսօր էլ ընթանում է, քանի որ չնայած պատերազմական գործողություններն ընդհատված են, սակայն խաղաղության պայմանագիրը կնքված չէ: Կորեական պատերազմի հետևանքով 1-3 միլիոն մարդ է զոհվել:
9 Ֆրանսիական հեղափոխությունների պատերազմը (1792-1802)

Հեղափոխական պատերազմների ընթացքում հաճախակի էին փոփոխվում քաղաքական ծայրահեղ հոսանքները: Ֆրանսիական հեղափոխական պատերազմները նույնիսկ ներգրավվեցին հարևան մի շարք պետությունների: Ընդհանուր առմամբ այս պատերազմի հետևանքով 2 միլիոն մարդ զոհվեց:
8 Կրոնական պատերազմները Ֆրանսիայում (1562-1598)

Կրոնական պատերազմը տեղի էր ունենում հիմնականում բողոքականների ու կաթոլիկների միջև: Այս պատերազմում շուտով ներգրավվեցին ազնվական տներն ու նույնիսկ այլ պետությունները: Ավելի քան 30 տարի տևած այս պատերազմի հետևանքով 3 միլիոն մարդու կյանք խլվեց, ամբողջական գյուղեր բնաջնջվեցին:
7 Դեղին կապիչներ ապստամբություն (184-205թթ)

Դեղին կապիչների ապստամբությունը ընթանում էր Հան դինաստիայի Լինգ կայսեր դեմ: պատերազմում ներգրավված էին նաև դաոսիստական գաղտնի հասարակությունները: Պատերազմի ընթացքում նաև բնական աղետներ էին տեղի ունենում, որի հետևանքով զոհերի թիվն ընդհանուր առմամբ հասավ 3-7 միլիոնի:
6 Չինական քաղաքացիական պատերազմ

Այս պատերազմը նույնպես պաշտոնապես չի ավարտվել ու երկու կողմերն էլ պնդում են իրենց գերիշխանություննը Թայվանի ու Չինաստանի հողի համար: Կոմունիստական այս խռովությունները տեևեցին 23 տարի, որն իսկզբանե բռնկվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ճապոնական արշավանքների դեմ պայքարելու համար: Պատերազմի հետևանքով 7.5 միլիոն մարդ է զոհվել:
5 Դունգանի խռովությունները (1862-1877)

Չինական այս պատերազմն ընթանում էր էթնիկ ու կրոնական հողի վրա, որտեղ ներգրավված էին նաև մուսուլման չինացիների փոքրամասնության խմբերը: 15 տարի տևած այս պատերազմի հետևանքով բազմաթիվ էթնիկ փոքրամասնություներ արտագախթեցին հարևան երկրները: Պատերազմի հետևանքով 8-12 միլիոն մարդ զոհվեց:
4 Կարմիր հոնքի ապստամբությունը (9-24)

Այս ապստամբությունն այլ կերպ նաև հայտնի է, որպես Չիմի, որն ընթանում էր Հան դինաստիայի դեմ: Պատերազմն իր տարօրինակ անունը ստացել էր այն բանից հետո, երբ հրամանատաներից մեկը իր զորքերից պահանջել էր իրենց հոնքերը ներկել կարմիր գույնով, այնպես որ ավելի հեշտ լիներ ճանաչել իրենց կողմից կռվողներին ու թշնամիներին: Պատերազմի արդյունքում 10 միլիոն մարդ է զոհվել:
3 Ան Լուշանի ապստամբությունը (755-763)

Տանգ դինաստիայի Ան Լուշան ապստամբել էր Յան դինաստիայի դեմ ու ինքն իրեն հռչակել Հյուսիսային Չինաստանի կայսր: Պատերազմը մոտ 10 տարի տևեց, որի արդյունքում 13 միլիոն մարդ զոհվեց:
2 Թայփինգի ապստամբությունը (1850-1864)

Թայփինգի ապստամբությունը բռնկվեց այն ժամանակ, երբ Հոնգ Խիուքուանը սկսեց պնդել, թե տեսիլքներ է ունենում, որոնք նրան ասում են, որ ինքը Հիսուս Քրիստոսի երիտասարդ եղբայրն է: Նա շուտով իր հետևորդների հետ ապստամբություններ է բարձրացնում, որին հաջորդում է սովն ու համաճարակը: Արդյունքում 20 միլիոն մարդ է մահանում 1850-1864թթ-ի ընթացքում:
1 Քին/Մին դինաստիայի նվաճողական արշավանքները (1643-1683)

Չինական կայսերական դինաստիաները Քինն ու Մին դինաստիաները 40 տարի շարունակ պայքարում էին միմյանց դեմ: Ի վերջո Քինը հաղթում է Մինին այն բանից հետո, երբ Մին դինաստիայի Հոնգ Թայջի կայսրը մահանում է առանց ժառանգ թողնելու: Պատերազմի արդյունքում 25 միլիոն մարդ է մահացել:



