1in.am-ը գրում է.

Աֆրիկայի աղքատ երկրներից մեկում՝ Նիգերում, անցած մեկ տարվա ընթացքում թերսնվելուց մահացել է մինչև 5 տարեկան 2500 երեխա: է ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

Չնայած մանկական մահացության մակարդակը վերջին տարիներին նվազել է, սակայն այն դեռևս բարձր է մնում երկրում, ինչը մեծապես կախված է միջազգային օգնությունից:

«Առանց միջազգային օգնության Նիգերում երեխաները կմահանան տասնյակ հազարներով»,- հայտարարել է աֆրիկյան երկրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Գվիդե Կորնալեն:

Վերջին տարիներին Նիգերը մի քանի երաշտ է վերապրել և 2010 թվականից ստացել է 900 մլն դոլարի պարենային օգնություն: Սննդամթերքի սղության խնդիրը խորանում է աշխարհում ծնելիության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրում, որտեղ բնակչությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 18 տարին մեկ: Ներկայում երկիրն ավելի քան 16 մլն բնակիչ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել