1in.am-ը գրում է.
Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կկայանա Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղազախստանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական և ռեսուրսային կենտրոնների ղեկավարների հանդիպումը:
«Ազատություն» ռադիոկայանը հղում անելով Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնին փոխանցում է՝ վաղը հանդիպման մասնակիցների առջև հանդես կգա Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը` «ՆԱՏՕ-ի գործընկերությունները` ապագայի անելիքները» ելույթով:
Նույն օրը նախատեսված է Ափաթուրայի ճեպազրույցը լրատվամիջոցների համար:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը արդեն իսկ Երևանում է, որտեղ հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_223049.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել